Դիլիջանի թունելի սովորակն լամպերը փոխարինվում են «LED»-երով

 

Դիլիջանի թունելն այսուհետ ապահովված կլինի «LED» լամպերով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը թունելը սպասարկող «Ճանապարհ» ՍՊ ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանին հանձնարարել է թունելի պահպանման և սպասարկման միջոցների հաշվին եղած լուսատուները փոխարինել ժամանակակից,  ավելի հզոր լուսատուներով, իսկ անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը:

Սեղմ ժամկետներում՝ փուլ առ փուլ, նոր լուսատուներով կփոխարինվեն նաև Պուշկինի և Նալբանդի թունելները:

Նշենք, որ թունելներում ժամանակակից լուսատուների փոխարինումն իրականացվում է առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ