Աջափնյակ վարչական շրջանում երկու օր շչակներ կմիացվեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ իրականացվելու է Երևան քաղաքի Աջափնյակ շրջանում տեղադրված էլեկտրաշչակների ուսումնասիրություն։

Մարտի 16-ին շչակները կգործարկվեն հետևյալ հացեներում․

Մարգարյան 6 – «Արմենիա» ՀԲԿ,
Ալիխանյան եղբայրներ փողոց 2 – Ա.Ի Ալիխանյանի անվան ԱԳԼ (ԵրՖԻ) հիմնադրամ,
Վշտունի 73 «Կառոլ» ՍՊԸ – «Կառոլ» ՍՊԸ,
Աբելյան 6/1 – Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի ԳՀԻ,
Հաղթանակ 1-ին թաղամաս – «Օրբիտա ՆՆ» ՍՊԸ։
Մարտի 17-ին շչակները կգործարկվեն հետևյալ հացեներում․

Հասրաթյան 9 – ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Թիվ 7 ՀՓՋ,
Սիլիկյան թաղամաս 4-րդ փող. 17/1 – «Արմենիան Ռոյալ Պալաս» հուրյանոցային համալիր,
Նորաշեն 16թ. 47/2 – «Երևանի հ.50 մանկապարտեզ» ՀՈԱԿ,
Նազարբեկյան Գ-3 թաղամաս – Աջափնյակ և Դավթաշեն վ/շ ընդհանուր իրավասության դատարան,
Արզումանյան 5/2 – Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան, Երևանյան մասնաճյուղ,
Մարգարյան 18ա – «Երևանի հ.39 մանկապարտեզ»,
Լուկաշինի փող. 65 շենք – «Երևանի հ.45 մանկապարտեզ» ՀՈԱԿ,
Սիլիկյան թաղամաս (3-րդ գյուղ), 5-րդ փողոց. 58 շենք – «Լաթար» ռեստորանային և հյուրանոցային համալիր» ԲԲԸ,
Առաքելյան փող. 47 շենք – «Երևանի Ռ.Իշխանյանի անվան հ.153 հիմնական դպրոց» ՊՈԱԿ։
«Նախապես ներողություն ենք խնդրում պատճառված հնարավոր անհարմարությունների համար»,-ասված է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ