Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները վերսկսելու մասին

Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները վերսկսելու մասին Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն այսօր վերսկսել են բանակցությունները։

Այս մասին հայտնում է «Ուկրաինական պրավդա»-ի տարածած հրատարակությունը՝ հղում անելով Կիևի պատվիրակության անդամ, պատգամավոր Դավիթ Արախամիային։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ