Ուկրաինական կողմը Սլավյանսկում 17 երեխայի պատանդ է պահում․ ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբ

Ուկրաինական զորքերը Սլավյանսկում պատանդ են պահում 17 երեխաների և պատրաստվում են նրանց դուրս բերել անհայտ ուղղությամբ, հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը:Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Բնակիչների խոսքով, դեռևս փետրվարի 20-ին երեխաներին ուղարկել են Սվյատոգորսկ՝ առողջարանային հանգստի:

«Ներկայումս տղաները Սլավյանսկում են, ինչի մասին նրանք հայտնել են իրենց ծնողներին այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ։ Նրանք նաև հավելել են, որ այսօր ՝ Կիևի ժամանակով 14:00-ին պլանավորվում է նրանց բռնի տարհանումը անհայտ ուղղությամբ»,-հայտարարել են շտաբում՝ պահանջելով երեխաներին անհապաղ տուն վերադարձնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ