Արտակարգ իրավիճակ՝ Գյումրիում. ահազանգ է ստացվել, որ «Մագնիում» գործարանում ռումբ է տեղադրված

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում գործող «Մագնիում» գործարանում ռումբ է դրված։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել է նաև Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ