Հերթական լրատվամիջոցը, որը հերքում է Սուքիասյանի մասին իր գրած կեղծ լուրը և հայցում ներողամտություն

Newsmedia.am կայքը 2022թ․ հունվարի 31-ին հրապարակել է <<Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանության հետքերով․արդյո՞ք <<նորին մեծություն>> Գագիկ Ջհանգիրյանը ու Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը Գռզոն են <<օրհնություն>> տվել Հակոբ Սիմոնյանին ազատություն պարգեւելու սուրբ գործին >> եւ <<ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խնամիական կապեր ունի աղմկահարույց սպանության գործով անցնող Սիմոնյանի հե՞տ>> վերտառությամբ հոդվածները։

Հոդվածների կապակցությամբ Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը դիմել է դատական պաշտպանության եւ պահանջել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Newsmedia.am կայքի խմբագրությունը, վերը նշված հրապարակված հոդվածներով տարածել է չհիմնավորված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ առանց պարզելու դրանց իսկությունը, ուստի հերքում ենք․

<<Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանության հետքերով․արդյո՞ք <<նորին մեծություն>> Գագիկ Ջհանգիրյանը ու Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը Գռզոն են <<օրհնություն>> տվել Հակոբ Սիմոնյանին ազատություն պարգեւելու սուրբ գործին >> եւ <<ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խնամիական կապեր ունի աղմկահարույց սպանության գործով անցնող Սիմոնյանի հե՞տ>> վերտառությամբ հոդվածներով հրապարկված՝ Խաչատուր Սուքիասյանին վերեբերելի տեղեկությունները, համաձայն, որոնց, իբր Խաչատուր Սուքիասյանը կապ է ունեցել Հակոբ Սիմոնյանին կալանավորումից ազատ արձակելու անօրինական գործընթացի հետ>>։

Մեր խմբագրությունը ամենեւին մտադրություն չի ունեցել զրպարտության միջոցով արատավորել անձի պատիվը , արժանապատվությունը կամ գործարար համբավը, հետեւաբար, հերքելով հրապարակումը, հայցում ենք պարոն Սուքիասյանի ներողամտությունը՝ պատճառած անհանգստության եւ հասցրած վնասների համար։ Հերքումը ստացավ եւ հրապարակայնացրեց Newsmedia.am էլ․ օրաթերթի իրավական բաժնի հասարակական հիմունքներով իրավախորհրդատու-պատասխանատու Իլոնա Ազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ