Քաղաքացուն հարվածող ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր Ազատության հրապարակում քաղաքացուն հարվածող ոստիկանի հետ կապված միջադեպի մասին.

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Այսօր տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում ցուցարար քաղաքացուն:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո:»

Այ սա իսկականից տարածեք ժողովուրդ ջան

Այ սա իսկականից տարածեք ժողովուրդ ջան, արդեն վերջ ինչքան խաղացին հերիքա: Նայեք ոնց ա խփում 2 անգամ ցուցադրաբար: Էն ժամանակ ասում էին ջարդում են մարդկանց բայց հանրահավաքին մարդու մազ չծռվեց.Հիմա կարգին կառան կաբինետում նստած նայում ու ուրախանում ա, որ տարիներ ի վեր նման սրճարանների կամ ընկերությունների տերերի համար մեյմունությունա արել իսկ հիմա իշխանություն ունի:Ով նման դեպք պաշտպանի անբարոյականից ծնվածա:տեսանյութը ՝ https://www.facebook.com/1tvlive — ի

Posted by Բացահայտում on Thursday, March 14, 2019

 

ՊարզաբանումԱյսօր տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով…

Posted by ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia on Thursday, March 14, 2019

Spread the love
  •   
  •   
  •   
  •