ԹԵՍՏ. Գիտե՞ք այս հայտնի ասացվածքները…

Չինաստանի գրականությունը հանդիսանում է աշխարհի հնագույն գրականություններից մեկը, որը երեքհազարամյա ավանդույթներ ունի։ Ուշ շրջանի գրառումներն ու մշակումները վկայում են, որ չինացիները դիցաբանության համեմատաբար զարգացած համակարգ ունեն, սակայն հին շրջանի և վաղ միջնադարի նշանակալի էպիկական հուշարձաններ չկան։

Չինական հին գրականության առաջին խոշոր բանաստեղծական գործը «Շիցզին»-ն է («Երգերի գիրք», մ․ թ․ ա․ XI – VI դդ․), որը որոշակի մշակման ենթարկված բանավոր ստեղծագործության հուշարձան է։

Անհատական պոեզիան սկզբնավորվել է մ․ թ․ ա․ IV–III դդ․, հարավում: Ցյույ Յուանի (մ․ թ․ ա․ մոտ 340–մոտ 278) և նրա աշակերտների բանաստեղծություններն ու պոեմներն ամփոփվել են «Չույան տաղեր» (մ․ թ․ ա․ II դ․) անթոլոգիայում։

Հատուկ «Երաժշտական պալատի» գրառումների շնորհիվ պահպանվել են նաև յուեֆու (մ․ թ․ ա․ III դարից) քնարական ու երգիծական ժողովրդական երգերը, որ ընդօրինակել են չին շատ բանաստեղծներ։

Այսօր Ձեզ ենք առաջարկում նոր թեստ, պարզելու համար, թե արդյոք ծանոթ եք հին չինական ասացվածքնեին

Spread the love
  •   
  •   
  •