«Այսօրվա սկիզբը սև էր»․ Զելենսկի

«Այսօր մեր կենաց-մահու, Ուկրաինայի, անկախության համար պատերազմի 18-րդ օրն է, այսօրվա սկիզբը սև էր, ռուսական հրթիռներն ու ռումբերը նորից հարվածել են մեր պետությանը»,- այս մասին ասել է Ուկրաինայի նախագահը իր տեսաուղերձում։

Զելենսկին, դիմելով արևմտյան առաջնորդներին, հավելել է. «Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»:

Ուկրաինայի նախագահը խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ամեն օր շփվում են տեսաֆորմատով։ «Ուկրաինացիներ, մենք անցնում ենք մեր պատմության, մեր կյանքի ամենասարսափելի փորձությունը: Մենք պաշտպանում ենք ամենաթանկը, ինչ ունենք: Մենք պետք է դիմադրենք: Մենք պետք է պայքարենք: Եվ մենք կհաղթենք: Ես դա գիտեմ: Հավատացեք դրան»,- հավելել է Զելենսկին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ