«Ռուս-ուկրաինական բանակցությունները նախատեսված են վաղը»․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները նախատեսված են երկուշաբթի՝ մարտի 14-ին, փոխանցում է РИА Новости-ն։

«Բանակցությունները նախատեսված են վաղը», – ասել է Կրեմլի խոսնակը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդականն ասել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները «հենց հիմա» են ընթանում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Reuters-ին։

Հիշեցնենք, որ Ուկրաինան և Ռուսաստանը շաբաթ օրը՝ մարտի 12-ին, անցկացրել են պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: Այս մասին հայտնել էր նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ աշխատանքային ենթախմբերի ստեղծման վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ