«Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցներին»․ Չավուշօղլու

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցներին՝ Ուկրաինայի հատուկ գործողության պատճառով։ Այս մասին կիրակի օրը Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը։ Օրինակ՝ օդային տարածքի փակումը։ Մենք չենք կարող այն փակել՝ համաձայն Մոնտրոյի կոնվենցիայի։Դա իրավական պարտավորություն է»,- պատասխանել է նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին հարցին:

Մինչդեռ շաբաթ օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դիվանագիտական համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Մոսկվայի դեմ սահմանափակումներ է ակնկալում իր բոլոր անդամներից: Նրա խոսքով՝ ինքը ՆԱՏՕ-ի այդ դիրքորոշումը հասցրել է մինչև Թուրքիայի ԱԳ նախարար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։

Մի շարք երկրներ, այդ թվում ՝ ԱՄՆ-ն, այդ կապակցությամբ հայտարարել են Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների մասին։ Մասնավորապես, ուրբաթ օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Պուտինի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի դեմ պատժամիջոցների մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ