Սամվել Ալեքսանյանը համաձայնվել է ապամոնտաժելիր սրճարանը և խոստացել է ներդրումներ անել, բարեկարգել տարածքը:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանը համաձայնվել է ապամոնտաժել Օպերայի տարածքում գտնվող իր սրճարանը:

Նրա խոսքով՝ Ալեքսանյանը նույնիսկ խոստացել է ներդրումներ անել և բարեկարգել տարածքը:

Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար ը տեղեկացրեց, որ արդեն ապամոնտաժվել է Ալեքսանյանին պատկանող սրճարանը, և տարածքից հեռացվել են տնակները:

Հիշեցնենք, որ դեռ երեկվանից Օպերայի տարածքում իրականացվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները՝ հաամաձայն Երևանի քաղաքապետարանի որոշման:

Spread the love
  •   
  •   
  •   
  •