Դատարկ տեղերը հավանաբար խորհրդարանական ընդդիմության տեղերն են․․․Ու երեք նախագահներից ոչ մեկ չկա….

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալության դահլիճն է։ Դատարկ տեղերը հավանաբար խորհրդարանական ընդդիմության տեղերն են։

Ընկերներիս հետ հիշեցի, թե որքան բարդ էր մեզ համար մարտի 1-ից հետո մասնակցել որեէ պաշտոնական միջոցառման, բայց դրանց մասնակցում էինք ոչ թե Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին մոտիկից տեսնելու փափագով, այլ որ պետականության հարց կա, որքան էլ իշխանության շատ լուրջ լեգիտիմության հարցը կար ու մենք ընդդիմություն էինք… Ու երեք նախագահներից ոչ մեկ չկա….

Վահագն Խաչատուրյանը ընտրվել է ժողովրդի ընտրած քաղաքական ուժի ու խորհրդարանի կողմից, լեգիտիմության խնդիր չունի…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ