ԹԵՍՏ. Կհիշե՞ք հին հայկական դիցաբանությունը

 

Հայոց առաջին դիցարանը կազմավորվում է ավելի վաղ քան ընդունված է նշել դավանաբանության մեջ։ Ըստ ավանադաբանության` Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր, իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր, Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը:

Ըստ շումերական աղբյուրների` տեղի է ունեցել աստվածների սերունդների չորս սերնդափոխություն։ Հնագույն շումերական գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հայա անունուվ Աստծո մասին  և նրա՝ որպես առաջին աստվածներ սերունդների մասին։

այկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։

Հայասա երկրի (մ. թ. ա. 15-13-րդ դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն։ Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն զույգը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին։

 

Spread the love
  •   
  •   
  •