Սարգիս Գրիգորյանը ձեռքին դաջել է Մանոյի դիմանկարը

Մանո Գրիգորյանը արդեն 34 տարեկան է:Սարգիս Գրիգորյան նրան օրիգինալ նվեր էր պատրաստել իր ծննդյան տոնի կապակցությամբ։Սարգիսը իր ձեռքին դաջել էր կնոջ դիմանկարը, որն ուղեկցվում է «Երանի ինձ, որ ունեմ քեզ» և «Forever» գրություններով:

Մինչ այդ նա տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում և կից գրել. «Խենթերն իրենց սիրելիին պիտի խենթ նվերներ տան, իսկ թե ինչպես ստացվեց, և արդյոք ողջ մնաց Գագոն այս ստեղծագործությունից հետո, կիմանաք վաղը»:

Մանոյի արձագանքը չի ուշացել. «Ես ցնցված եմ, թե ինչ եմ հիմա զգում, թող մնա իմ սրտում: Շնորհակալ եմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ