ՀՀ Առաջին տիկնոջ հիմնադրամն իր վրա է վերցրել վիրավոր զինվորների ֆինանսավորման հարցը

Հայաստանում գործում է կարեւորագույն մի կենտրոն՝ Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը, սակայն, որքան էլ տարօրինակ է, կենտրոնի ամբողջական ֆինասավորման հարցը լուծված չէր, եւ վիրավոր զինվորների բուժման ծախսերը հոգում էին անհատ բարերարները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը գրեթե լուծել է Հայրենիքի Պաշտպանի վերականգնողական կենտրոնի ֆինանսավորման հարցը:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ կենտրոնի այս տարվա ծախսերի մոտ 60 տոկոսն իր վրա է վերցրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, իսկ մյուս մասը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Արդյունքում, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի եւ ՊՆ-ի աջակցությամբ տարեկան շուրջ 1300 զինվոր հնարավորություն կունենա ամբողջովին անվճար ստանալ լիարժեք վերականգնողական բուժում։

Ի դեպ, նշենք, որ բացի առողջական խնդիրներից կենտրոնում զբաղվում են նաեւ վիրավոր զինվորների ուսումնական, սոցիալական, իրավական խնդիրներով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վիրավոր զինվորների խնդիրները գտնվում են անմիջական ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին մի քանի անգամ այցելել է Զինվորի տուն, ծանոթացել առկա խնդիրներին եւ հանձնարարել է ոչ միայն հրատապ լուծել կենտրոնի ֆինանսավորման խնդիրը, այլեւ համակարգային լուծումներ տալ վիրավոր զինվորների խնդիրներին:

 

Ամբողջական հոդվածը՝ https://armlur.am/885620/ 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ