Մոր հետ բժշկի այցելության եկած 16-ամյա աղջիկը պնդում էր, որ տղամարդու «երես» չի տեսել, սակյան բժշկի պատասխանն ավելի զիլ էր

 

Բժշկի մոտ այցելության էր եկել մի կին իր 16-ամյա դստեր հետ:

Բժիշկը հետաքրքվեց այցլելության պատճառի մասին, ինչին ի պատասխան կինը նշեց.

— Վերջերս աղջկաս մոտ ինչ-որ բան այն չէ, նա հաճախակի սրտխառնոցներ և գլխապտույտներ է ունենում: Իսկ քաշը գնալով ավելանում է:

16-ամյա աղջկան զննելուց հետո բժիշկը խոր շունչ քաշեց, նայեց մորն ու լուրջ դեմքով ասաց.

— Շնորհավորում եմ, Ձեր դուստրը հղի է, ենթադրում եմ որ հղիության արդեն 4-րդ ամիսն է:

Այս խոսքերը լսելուց հետո համեստ տիկինը տեղում քարացավ:

— Նման բան ուղղակի չի կարող լինել, նա մինչ օրս նույնիսկ միայնակ չի մնացել և ոչ մի տղամարդու հետ:

Մոր խոսքերը շտապեց հաստատել աղջիկը.

— Այո, սա անհեթեթություն է, չի կարող նման լինել:

Այս խոսքերից հետո բժիշկը մտահոգ դեմքով մոտեցավ պատուհանին, բացեց այն ու սկսեց նայել աստղերին:

Աղջկա մայրը չդիմացավ ու հարցրեց.

— Բժիշկ ի՞նչ է պատահել, այդ ի՞նչ եք անում:

— Ուղղակի չեմ կարողանում հասկանալ, վերջին անգամ, երբ նման բան է պատահել, երկնքում հայտնվել է Բեթղեհեմի աստղը: Հիմա փորձում եմ տեսնել երկնակամարում պատահաբար կրկին  չի՞ հայտնվել Բեթղեհեմի աստղը: Գրողը ինձ տանի, բայց նման տեսարանը ես բաց չեմ թողնի:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ