Նաիրա Զոհրաբյանը կորցրեց կոշիկը

Նաիրա Զոհրաբյանը բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ Oպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ոստիկանությունը բռնություն է գործադրել քաղաքացիների նկատմամբ։

Նա լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեց, թե իր կարծիքով՝ խնդրի լուծման 2 կարևոր հանգամանք կա՝ բացառել բռնությունը և երկխոսել։

«Ցավոք սրտի, արդեն չորրորդ կինն է, որ ինձ ցույց է տալիս իր ճանկրտված ձեռքը և պատռված վերնազգեստը:

Երբ հարցնում ես՝ ի՞նչ են արել, պատասխանում են՝ ոստիկանին հայհոյել եմ: Եթե ագամ հայհոյել է, դրա համար գոյություն ունի հստակ իրավական կարգավորում, և այդ կարգավորումը չի ենթադրում կնոջը ծեծել, հարվածել քաշքշել:

Չի լինելու որևէ բռնություն, թույլ չենք տալու որևէ մեկի հանդեպ որևէ բռնություն», — ասաց Զոհրաբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ