Սարգիս Գրիգորյանի ու Ռոզի Ավետիսովայի մասնակցությամբ նոր տեսահոլովակ է նկարահանվել, որի պրեմիերան արդեն համացանցում է:
Երգիչ Գեղամ Նահապետյանի կատարմամբ «Հազար երանի» երգի տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է:
Հոլովակի սյուժեի հիմքում իրական սիրո պատմություն է: Հասուն տարիքի կայացած տղամարդն, ում մարմնավորում է Սարգիս Գրիգորյանը, սիրահարվում է մատուցողուհու: Մատուցողուհու կերպարում Ռոզի Ավետիսովան է:
Տղամարդուն ինչ-որ բան խանգարում է առաջին քայլերն անել: Հետո պարզվում է, որ նա նախկինում ամուսնացած է եղել եւ երեխա ունի:
Տեսահոլովակում էկրանավորել են հայտնի մարդու կյանքի իրական պատմությունը: Թե ում մասին է խոսքը, կբացահայտվի հաջորդ հոլովակներում:
- Music : Ruslan Elyazyan
- Lyrics : Grigor Kyokchyan
- Director : Vahe Harutyunyan (V.a.n media)