Ցուցարարների հետ բախումների հետևանքով ոստիկան վիրավորվեց

Ազատության հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Քիչ առաջ ցուցարարները կրկին փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը եւ անցնել մյուս կողմ։

Բախումների հետևանքով ոստիկաններից մեկը վնասվածք ստացավ, ում հեռացրին տարածքից։

Օպերային թատրոնի հարակից տարածքում ստեղծված լարված իրավիճակում վատացել է այնտեղ աշխատող ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը:

Նրան առաջին բուժօգնություն ցույց տրվեց, այնուհետեւ հրավիրվեց շտապ օգնություն:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցի ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել մեկ քաղաքացի եւ մեկ ոստիկան: Կարճ ժամանակ անց նրանք երկուսն էլ դուրս են գրվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ