Հրատապ. Սրճարանների ապամոնտաժման ժամանակ ոստիկան է վիրավորվել

Օպերայի հարակից տարածքից  բերման ենթարկված անձանց հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում:

Ստացվել են ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Այցը կապված է ազատությունից զրկված վիճակում գտնվող անձանց իրավունքների երաշխավորման հետ:

Սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանը գլխի վնասվածք է ստացել:

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, Ոստիկանւթյունը բերման է ենթակել 16 անձի:

Այս պահին շարունակվում է օպերայի շրջակա սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ