«Էդքան կա՞ս, որ ոստիկան խփես». բախում ոստիկանների և ցուցարների միջև

Ազատության հրապարակի հարակից տարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: Ոստիկանները կարողացել են վերականգնել երթևեկությունը Մաշտոցի-Թումանյան խաչմերուկի երթևուկությունը։

Օպերայի տարածքում է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ ռեֆորմները ցավոտ են, բայց պետք է տեղի ունենան:

Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

 

Արդեն այսօր,Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում սկսել են ապամոնտաժել առկա սրճարանները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ