Այսօր վերսկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Մաշտոց-Թումանյան խաչմերուկում:
Մի շարք աշխատակիցներ ի նշան բողոքի ցույցի՝ նստել են գետնեին՝ թույլ չտալով ավտոմեքենաներին երթևեկել:
Օպերայի հարակից տարածքում շարունակվում է լարված իրավիճակը:
Ցուցարարները ներխուժեցին ապամոնտաժվող «Ատմասֆեր» սրճարան՝ թույլ չտալով շարունակել քանդման աշխատանքները:
Իսկ ցուցարրներից մեկը հեղուկով լի շիը դատարկեց ապամոնտաժվող սրճարանի վրա՝ ցանկանալով այն այրել:
«Վառում եմ». ցուցարարներից մեկը շշով լի հեղուկ լցրեց ապամոնտաժվող սրճարանների ուղղությամբ
«Վառում եմ». ցուցարարներից մեկը շշով լի հեղուկ լցրեց ապամոնտաժվող սրճարանների ուղղությամբ Ոստիկանները նրան հեռացրեցին տարածքից, հրշեջները բռնկումը կանխող գործողություն իրականացրեցին
Posted by Ազատություն ռադիոկայան on Thursday, March 14, 2019