«Եթե դուք դա չանեք, ապա կարելի է եզրակացնել՝ դուք էլ եք ուզում, որ մեզ շատ դանդաղ սպանեն»․ Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ին

Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով անհապաղ փակել երկինքը ռուսական հրթիռների և մարտական ինքնաթիռների համար։ Նա ՆԱՏՕ-ին մեղադրել է ուկրաինացիների սպանությանն աջակցելու մեջ։ Այս մասին գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով Զելենսկու տեսաուղերձին։

«Մենք ամեն օր կրկնում ենք՝ փակեք երկինքը բոլոր ռուսական հրթիռների, ռուսական ռազմական ավիացիայի համար, ստեղծեք մարդասիրական օդային գոտի՝ առանց հրթիռների, առանց ավիառումբերի: Մենք մարդիկ ենք, ձերն է մարդասիրական պարտքը՝ պաշտպանել մարդկանց, դուք կարող եք դա անել»,- ասել է Զելենսկին:

Զելենսկու խոսքով՝ ուկրաինացիների և ընդհանրապես ժողովրդի անվտանգությունը քաղաքական գործիչների և արևմտյան գործընկերների պարտականությունն է։

«Եթե դուք դա չանեք, եթե մեզ գոնե ինքնաթիռներ չտաք, որ մենք պաշտպանվենք, ապա կարելի է եզրակացնել՝ դուք էլ եք ուզում, որ մեզ շատ դանդաղ սպանեն: Սա նաեւ համաշխարհային քաղաքական գործիչների, արեւմտյան առաջնորդների պատասխանատվությունն է։ Այսօրվանից և ընդմիշտ»,- ասել է Զելենսկին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ