Ոստիկանւթյունը բերման է ենթակել 16 անձի, ինչ է կատարվում Օպերայի հարակից տարածքում

Օպերայի հարակից տարածքից արդեն 16 հոգի տարվել է ոստիկանություն՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Այս մասին մեր զրույցում ասացին ՀՀ ոստիկանությունից:

Այս պահին շարունակվում է օպերայի շրջակա սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիան:

Հիշեցնենք, Երեւանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է մի քանի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:

Սույն սրճարանների աշխատակիցները նախ փակեցին Մաշտոցի պողոտան, որտեղից ոստիկանները նրանց հեռացրեցին: Ապա աշխատակիցները փակեցին Թումանյան փողոցը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ