2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի դեպքերով մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Միաժամանակ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար[14]: Հաջորդ օրը դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել 2 ամսով։
Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը փոխել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը և նա ազատ է արձակվել։
Նոյեմբերի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը, բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղղարկել նույն վերաքննիչ դատարան նոր քննության։
Դեկտեմբերի 7-ին վերաքննիչ դատարանը որոշել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի: