ՈՒՂԻՂ. Ոստիկանները բերման են ենթարկում սրճարանների բողոքող աշխատակիցներին

Ցուցարարները նշում են, որ սրճարանների ապամոնտաժմամբ շատերը գործազուրկ են դառնում։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել՝ նշելով․ «Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը:

Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»:

Հիշեցնենք, որ երեկ ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել էին, սրճարանի ապամոնտաժման դեմ արտահայտվող քաղաքացիներին քաղաքապետարանը հրավիրել էր խնդիրը քննարկելու:

ՈՒՂԻՂ. Օպերայի սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան

ՈՒՂԻՂ. Օպերայի սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան

Posted by NEWS.am on Thursday, March 14, 2019

 

LIVE. Ազատության հրապարակի սրճարանների ապամոնտաժումը

Օպերայի հարակից տարածքում մեկնարկել են որոշ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սրճարանների մի խումբ աշխատակիցներ արդեն երկրորդ օրն է բողոքի ցույց են անում։

Posted by CivilNet.TV on Thursday, March 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ