Բախում ոստիկնների և սրճարաանների աշխատողների միջև

Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները փորձեցին սկսել ապամոնտաժումը, բայց   սրճարանատերերը, աշխատակիցները և քաղաքացիները դիմադրեցին:

Սրճարանատերերը նշում էին, որ իրենց չեն իրազեկել, որ այսօր սրճարանները ապամոնտաժելու են, սրան հակառակ, քաղաքապետարանից Արամ Մարտիրոսյանը շեշտեց, որ դեռ  փետրվարի 15-ին են ծանուցվել նրանք,  որ պետք է սրճարաններն իրենք ապամոնտաժեն, բայց չեն արել:

Ի դեպ, ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝  իրենք կարող էին նաև չծանուցել, որովհետև այդ տարածքները համարվում են համայնքային սեփականություն:

Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի քաղաքապետ Հայկ Մարությանը գա:

Նրանք անընդմեջ վանկարկում էին՝ քաղաքապետ, քաղաքապետ, քաղաքապետ: Երկար վիճելուց հետո, սրճարանատերերը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը և  «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը որոշեցին, որ այսօր սրճարանների ամպամոնտաժում չի լինի, շահառու կողմերը այսօր հանդիպում կունենան քաղաքապետի հետ: Վիկտոր Մնացականյանը հավելեց.

LIVE. Ազատության հրապարակի սրճարանների ապամոնտաժումը

Օպերայի հարակից տարածքում մեկնարկել են որոշ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սրճարանների մի խումբ աշխատակիցներ արդեն երկրորդ օրն է բողոքի ցույց են անում։

Posted by CivilNet.TV on Thursday, March 14, 2019

 

Լարված իրավիճակ Օպերայի տարածքում՝ ընդդեմ ապամոնտաժվող սրճարանների

Լարված իրավիճակ Օպերայի տարածքում՝ ընդդեմ ապամոնտաժվող սրճարանների

Posted by 1in.am on Thursday, March 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ