«Մենք չենք պատրաստվում կռվել Ուկրաինայում՝ ինչպես օդում, այնպես էլ ցամաքում». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի արտգործնախարարների հանդիպման ժամանակ բարձրացվել է Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու հարցը, սակայն դիվանագետները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն ու զորքերը չպետք է գտնվեն Ուկրաինայում, հայտնում է РИА «Новости»-ն։

Ուրբաթ օրը ելույթ ունենալով հանդիպման ավարտին, գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ դաշնակիցները պարտավոր են ապահովել, որ հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից, քանի որ դրա հետևանքները կլինեն բազմապատիկ ավելի վտանգավոր և կործանարար, ինչպես նաև ավելի շատ տառապանքներ կբերեն:

«Մենք հստակ հասկացրել ենք, որ չենք պատրաստվում կռվել Ուկրաինայում՝ ինչպես օդում, այնպես էլ ցամաքում»,- ասել է նա։

Ստոլտենբերգը նշել է, որ ոչ թռիչքային գոտու սահմանումը կնշանակի դաշինքի ավիացիայի ներդրում, որը պետք է խոցի ռուսական ինքնաթիռը, ինչը կհանգեցնի Ուկրաինայի սահմաններից դուրս հակամարտության տարածմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ