Ավելի քան 1,5 ժամ. Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի եւ Զելինսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելինսկու հետ:

Ելիսեյան պալատը տեղեկատվություն տրամադրել է այս հեռախոսազրույցների մասին, սակայն բովանդակությունը չի բացահայտել:

Ըստ Ֆրանսիական լրատվամիջոցների լուրերի՝ Մակրոն-Պուտին հեռախոսազրույցը տևել է 90 րոպե։ Երեկ երեկոյան Մակրոնն ասել է, որ որոշել է պահպանել Ռուսաստանի նախագահի հետ շփումները Ուկրաինայի իրավիճակի հետ կապված։

Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան կփորձի օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կայացմանը, ինչպես նաև կանխելու հակամարտության ընդլայնումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ