Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ ռուս գեներալ է սպանվել

Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ մահացել է Ռուսաստանի ցամաքային զորքերի 41-րդ համակցված զինուժի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկին։

Այս մասին «ВКонтакте»-ի իր էջում հայտնել է նրա գործընկեր Սերգեյ Չիպիլևը։

«Մեծ ցավով ստացանք մեր ընկերոջ՝ գեներալ-մայոր Անդրեյ Ալեքսանդրովիչ Սուխովեցկու մահվան ողբերգական լուրը Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության ժամանակ։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Անդրեյ Ալեքսանդրովիչի ընտանիքին»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ