Մանվելի հարազատ գյուղում Մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել

Մարտի 13-ին խուզարկություն է կատարվել Մանվել Գրիգորյանի հարազատԱրշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել:

Ինչի հիման վրա հարուցվել էր քրեական գործ։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ