«Նույնիսկ Նիկոլի ծնունդն են ստեղ նշել». սրճարանների սեփականատերերը բողոքում են

Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները։ Այս որոշումը հարուցել է սրճարանների սեփականատերերի զայրույթը։

Վերջիններս պնդում են, պայմանագրային պարտավորությունները դադարեցնելու հիմք չկա, պայմանագրում նման կետ գոյություն չունի։

Օրինակ  «Շոկոլադնիցա» սրճարանի սեփականատերը նշեց, որ կոնկրետ իրենց սրճարանն ունի 60 աշախակից։

Նա միաժամանակ շեշտեց, որ Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ է մնում ընդհանուր առմամբ 300 մարդ։

 

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ