«Սա Նիկոլ Փաշինյանի ամենաամփոփ ելույթն էր». Աշոտյան

Այսօր՝ մարտի 12-ին Արցախում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին արչապետ Փաշինյանի ելույթին անդրադարձել է Արմեն Աշոտյանը:

«Սա Նիկոլ Փաշինյանի ամենաամփոփ ելույթն էր» ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է Արմեն Աշոտյանը  և անդրադարձել է Փաշինյանի ելույթի առանձին հատվածներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իր ելույթում Վարչապետ Փաաշինյանը նշել էր.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, և այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը:

 

Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ