ՌԴ ՊՆ-ն հերքում է Ուկրաինայի երկնքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի վրայով թռչող ռուսական ինքնաթիռի խոցման մասին արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Օտարերկրյա ԶԼՄ-ների տեղեկատվությունը Ուկրաինայի տարածքում իբր խոցված ռուսական ինքնաթիռի մասին չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ