ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ