«Ռուսաստանն ընտրեց պատերազմելու ուղին, հետևանքներն աղետալի կլինեն». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է պատերազմի ուղին, որը կհանգեցնի աղետալի մարդկային կորուստների, ավերածությունների և բնակչության մեծ տառապանքների։

«Ուկրաինայի ժողովուրդը ենթարկվել է ռուսական ուժերի անհիմն և չարդարացված հարձակման»,- ասել է նա։

Ամերիկայի նախագահը խոստացել է, որ ԱՄՆ-ը, դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն ռուսական հարձակմանը։ Նրա խոսքով՝ միայն Ռուսաստանն է պատասխանատու այն մահերի համար, որոնք լինելու են ներխուժման հետևանքով:

Նշենք, որ Բայդենը քիչ առաջ հեռախոսային խոսակցություն է ունեցել Զելենսկիի հետ՝ տեղեկանալով սահմանային իրադրության մասին:

Իրավիճակը Դոնբասում ծայրաստիճան լարված է: Սահմանային գծի ողջ եկայնքով մարտեր են ընթանում:

Այս գիշեր Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները հատուկ փաստաթղթով դիմել են Ռուսաստանին ռազմական օգնության համար: Վաղ առավոտյան ՌԴ նախագահը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկի մասին, Ուկրաինայի նախագահն էլ ամբողջ երկրում ռազմական դրություն է սահմանել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ