Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

Փետրվարի 23-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրավան գյուղում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կայանած «Mercedes E320» մակնիշի (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1962թ․) ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:48-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ