Ուկրաինան փակում է օդային սահմանները. կասեցված են բոլոր քաղաքացիական թռիչքները

Ուկրաինան փակում է իր երկրի օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար: Այս մասին հայտնում է UkSATSE-ի մամուլի ծառայությունը։

Ուկրաինայի օդային տարածքի քաղաքացիական օգտատերերի կողմից օդային երթևեկության ծառայությունների մատուցումը դադարեցված է, թռիչքուղու օգտագործման թույլտվություն ունեն միայն ոչ քաղաքացիական օդային տրանսպորտային միջոցները:

Նշվում է, որ Ուկրաինայի օդային տարածքի օգտագործման փոփոխությունների մասին կհայտարարվի ավելի ուշ։

Հիշեցնենք, իրավիճակը Դոնբասում ծայրաստիճան լարված է: Սահմանային գծի ողջ եկայնքով մարտեր են ընթանում:

Այս գիշեր Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները հատուկ փաստաթղթով դիմել են Ռուսաստանին ռազմական օգնության համար: Վաղ առավոտյան ՌԴ նախագահը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկի մասին, Ուկրաինայի նախագահն էլ ամբողջ երկրում ռազմական դրություն է սահմանել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ