Դոնեցկում մարտեր են ընթանում շփման գծի ողջ երկայնքով. պաշտոնական

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում մարտեր են ընթանում շփման գծի ողջ երկայնքով:

Այս մասին քիչ առաջ պաշտոնապես հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Նա ուկրաինացի զինծառայողներին կոչ է արել վայր դնել զենքերը։

Նշենք, որ այս գիշեր Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները հատուկ փաստաթղթվ դիմել են Ռուսաստանին ռազմական օգնության համար: Վաղ առավոտյան ՌԴ նախագահը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկի մասին, Ուկրաինայի նախագահն էլ ամբողջ երկրում ռազմական դրություն է սահմանել

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ