Սահմանամերձ համայնքների շուրջ 100 հազար բնակիչ պետական աջակցություն կստանա

ՀՀ սահմանամերձ 5 մարզերի 81 համայնքների կոմունալ ծախսերի փոխհանտուցման համար ՀՀ պետական բյուջեից կհատկցվի 1 մլրդ 155 մլն դրամ։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։

«Մենք գործ ունենք մոտ 100 հազար շահառուի հետ»,- նիսի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ ծրագրում ընդգրկվել են նաև 2020թ–ից հետո սահմանամերձ դարձած համայնքները։

«Հիմա հանգամանքների բերումով շահառուների թիվն ընդլայնվել է, և մենք ուղղակի լրացնում ենք, որպեսզի սահմանամերձ համայնքներում բնակվող մեր հայրենակիցներին աջակցենք կոմունալ ծախսերի գծով»,– ասաց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ