Ռուբեն Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ներկայիս ընդդիմադիրներին:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է .
Ներկայիս ընդիմադիրներն իրենց գործելաոճով ավելի խելացի են, քան նախորդները: Սրանք աթոռի համար պատրաստ են ամեն ինչի, հնարավոր, թե անհնար ամեն ինչի: Կեղծ լուրեր, գեղեցիկ մանիպուլյացիաներ, նախանձելի հակակրանք և նույնիսկ ազգի դավաճանության մեծ, բայց թաքնված պատրաստակամություն:
Սրանք իրենց ֆեյքերով, իրենց նախկին ծառաներով, ծառաների հարազատներով, հարազատների մոտիկներով հույս ունեն, որ մի օր կգան այն պայծառ օրերը, ու իրենք էլի կապրեն այն, ինչ ապրել են ժամանակին:
Արթնացեք պարոնայք, դուք երազխաբի մեջ եք: Դուք և ձեր հարձակումները այնքան կանխատեսելի են դարձել, որ բոլորս գիտենք, որ դուք ցանկացած պահի, ցանկացած անշույլ թերացման վայրկյանի պատրաստ եք ձեր Հայրենիքը կորցնելով ձեր իսկ արդեն կորցրած Հայրենիքի բնակչին ենթարկել տագնապի, որպեսզի հասնեք այն բաղձալի նպատակին, որը ձեզ, ձեր հոգու խորքում երկար ժամանակ է, ինչ տանջում է:
«Ալիևը ասեց` սպանելու եմ», «Մինսկը հօգուտ Ադրբեջանի է գործում» և այլն և այլն.. տո Ալիևի մերն, ձերն էլ: Բա ձեր բանակը, դուք, ես, մեկս, մյուսը էլ ինչի՞ համար ենք: Մենակ վայելելու ու բողոքելո՞ւ: Փառք մեր արծիվներին, փառք, որ ես հիմա սա հանգիստ նստած տեղս եմ գրում: Եվ, եթե մի օր սկսի այն ինչը ոչ մեկ չի ցանկանում, կուռկուռի պես նստելու եք տեղներդ ու վարչապետ քլնգեք:
Այո, դուք ունեք այդ իրավունքը, ձեզ այդքան բաղձալի ու տենչալի ազատ խոսքի, սակայն հիմնականում կեղծ խոսելու իրավունքը:
Այո, դուք նույնիսկ ունեք քննադատելու իրավունքը, ինչն ավելի հարգելի ու գովելի է, քան անհիմն ինֆորմացիայով մարդկանց մանիպուլացնելը, սակայն մի՛ խառնեք թացը չորի հետ, մի՛ խառնեք պաշտոնի քաղցը մտահոգության հետ, և վերջապես` մի՛ խառնեք ձեզ մեզ հետ:
Ներկայիս ընդիմադիրներն իրենց գործելաոճով ավելի խելացի են, քան նախորդները: Սրանք աթոռի համար պատրաստ են ամեն ինչի,…
Posted by Ռուբեն Ղազարյան on Tuesday, March 12, 2019