ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
«Պատրաստ եմ այս ժամացույցը վաճառել politik.am-ին 2000 $-ով՝ իրենց հայտարարած գնից 15 անգամ ավելի էժան։
Չնայած բազմաթիվ լրատվամիջոցներ կեղծ լուրեր հրապարակելով հավանաբար մի քանի անգամ ավել գումար են աշխատում։
Խնդրում եմ լուրջ չվերաբերվել և չհավատալ նման լրատվամիջոցներին։»
Հիշեցնենք, որ վերոնշյալ կայում հոդված էր տպագրվել, որտեղ հայտնում էին, թե ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 31 500 դոլար արժողությամբ «ROLEX» ապրանքանիշի ժամացույց է կրում: