«Մարդկանց տարիներով սովորեցրել էին ամեն ընտրության իրենց ձայնը ծախել, բա մի օր էլ հայրենիքը պետք է ծախեին»․ Տարոն Չախոյանը՝ ԱԱԾ-ի բացահայտած լրտեսական ցանցի մասին

Տարոն Չախոյանն  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է օրեր  առաջ  ԱԱԾ-ի բացահայտած  Հայաստանում գործող լրտեսական ցանցին։   Գրառման մեջ մասնավորապես ասվում է։

Օրեր առաջ պետական դավաճանության մասին ԱԱԾ-ի բացահայտումը շոկային էր բոլորիս համար։ Ընդ որում խոսքը միայն մի քանի դեպքերի մասին չէր, Հայաստանում պատերազմից առաջ էլ, պատերազմի ժամանակ էլ գործել է Ադրբեջանի համար աշխատող լրտեսական ցանց։ Ինչ խոսք, պետական դավաճանություն գործած անձինք արժանի են օրենքով հասանելի ամենախիստ պատժին։

Իսկ ի՞նչ էիք սպասում։ 20 տարի շարունակ էս ազգին ընտրությունից ընտրություն սովորեցրել են փողի դիմաց սեփական ես-ը, ձայն, խիղճը, միտքն ու հոգին ծախել։ Իսկ երբ մարդ ունակ է 5-10 հազար դրամի դիմաց ծախել սեփական ձայնը, ապա մի օր էլ առանց խղճի խայթի կծախի հայրենիքը, պետությունը, կողքին կանգնած զինվորին։ Վերջիններիս համար միակ սրբությունը փողն է, որը վեր է ամեն բանից, անգամ կողքը դիրք պահող, թշնամու դեմ կռիվ տվող զինվորից։ Զուր չէր, որ տարիներ շարունակ բարձարաձայնում էինք, որ ընտրակաշառքն ու ընտրակեղծարարությունը խարխլում է պետւթյան հիմքերը, մեր համար մեկ թշնամին է։

Մարդկանց տարիներով սովորեցրել էին ամեն ընտրության իրենց ձայնը ծախել, բա մի օր էլ հայրենիքը պետք է ծախեին։

Հիմա կասեք ով է մեղավոր։

Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր էս ազգին սովորեցրին ու ստիպեցին փողով քվե ծախել, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր իշխանություն զավթելու ու իշխանությունը պահելու համար ստորացրին մարդկանց, փչացրին բարոյահոգեբանական բոլոր արժեքները։

Այո, պետական դավաճանության պատասխանատվության ամենամեծ չափաբաժինը հենց այդ մարդիկ են կրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ