Կյանքի ժամանակակից ռիթմը այնքան կազմակերպված է, որ մենք մշտապես թույլ ենք տալիս մարդկանց մեր անձնական տարածքին: Ոմանք չափազանց երկար չեն մնացել, ոմանք մեզ հետ են մնացել մի որոշ ժամանակով:
Որոշ մարդկանց հետ մենք սկսում ենք անկեղծորեն ընկերներ լինել, մյուսներին անկեղծորեն սիրահարվում ենք: Եվ դա, իհարկե, հրաշալի է, բայց եթե ձեր նոր (կամ հին) ընկերը, սիրահարն ունի այս 5 հատկություններից առնվազն մեկը, ապա համոզված եղեք, որ այդ մարդը ձեզ կարող է դավաճանել: Դա միշտ էլ կարող է տեղի ունենալ:
Նա էգոիստ է
Էգոիստին երբեք պետք չէ վստահել: Նա երբեք չի ընդունի իր սխալները և ցանակացած հարցում, անկախ նրանից թե ով է մեղավոր, կփորձի մեղադրել Ձեզ: Բացի դրանից էգոիստ մարդիկ ցանկացած ընտրության հարցում ընտրում են իրենց, իրենց շահը, իրենց հանգիստը … այնպես որ առաջին իսկ ընտրության դեպքում նրանք առանց վարանլու կզոհաբերեն Ձեզ:
Նա ոչ մի զգացմունք չունի
Այն մարդիկ, ովքեր սովորաբար դավաճանում են, զուրկ են զգացմունքներից: Նրանք երեբեք չեն մտածում, թե այս կամ այն արարքի դեպքում ինչպես դուք կզգաք Ձեզ: Եթե նկատում եք, որ Ձեզ ծանոթ մարդկանց մեջ բացակայում են զգացմունքները, ապա աշխատեք որքան հնարավոր է հեռու մնալ նրանից:
Չի կարողանում գաղտնիքներ պահել
Այն մարդը, ով Ձեզ կարող է պատմել այլոց գաղտնիքների մասին, նույն հաջողությամբ էլ կարող է Ձեր գաղտնիքների մասին պատմել այլոց: Այնպես որ, աշխատեք հեռու մնալ այս տեսակ մարդկանցից:
Հաճախակի փոխում է կարծիքը
Եթե Ձեզ ծանոթ անձնավորությունը հաճախակի փոխում է իր կարծիքը, ապա մի գեղեցիկ oր էլ կարող է փոխել կարծիքը ձեր մասին, և ինչու չէ` դավաճանել:
Պատրաստ չէ օգնել
Նա պարտրաստ է Ձեզանից oգնոթյուն խնդրել և ստանալ, սակայն ամենավճռական պահին, երբ դուք դրա կարիքն ունեք, նա կհրաժարվի կանգնել Ձեր կողքին և օգնել Ձեզ: Իսկ նեղության մեջ հայտնվելիս, իմացեք, որ այդ մարդիկ ամենայն հավանականությամբ Ձեզ օգնության ձեռք չեն մեկնի: