Վարչապետ Փաշինյանը «թեժ» կետ է տանում իր ընտանիքի անդամներին

Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Չգիտեմ, թե ով ինչպես է ընկալել վարչապետի իր ընտանիքի անդամների հետ Արցախ այցելությունը, բայց անձամբ այն ընկալեցի խիստ դրական, քանզի Արցախում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման մասին խուլ շշուկների, կամ լարվածության աճի ու Ադրբեջանի զորավարժությունների ֆոնին երկրի ղեկավարը «թեժ» կետ է տանում իր ընտանիքի անդամներին, այսինքն` հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է:

Ես կարծում եմ, որ նման հարցերի շուրջ կարծիք հայտնելուց առաջ արժի հարցին մոտենալ Արցախում ապրողների տեսանկյունից։

Էլ չեմ ասում, որ Փաշինյանի միակ որդին մշտապես Արցախում է, սրանք լուրջ մեսիջներ են ու արժի խոսել սրանց մասին։»

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը ռժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ վաղը տեղի է ունենալու Ազգային Անվտանգւթյան խորհրդի նիստը:

 

Չգիտեմ, թե ով ինչպես է ընկալել վարչապետի իր ընտանիքի անդամների հետ Արցախ այցելությունը, բայց անձամբ այն ընկալեցի խիստ…

Posted by Zohrap Yeganyan on Monday, March 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ