Երկրին է մոտենում հսկայական աստղակերպ

Հսկայական աստղակերպը, որը չորս անգամ մեծ է Էյֆելյան աշտարակից, մոտենում է Երկրին և մարտի 4-ին կանցնի նրա կողքով, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հայտնում է «Ռոսկոսմոս»-ն իր Տելեգրամ-ալիքում։

«Երկրին է մոտենում 138971 (2001 CB21) հսկայական աստերոիդը, տիեզերական մարմնի տրամագիծը մոտ 1,3 կմ է, այսինքն՝ 4 անգամ բարձր է Էյֆելյան աշտարակից… աստերոիդը մոլորակի մոտով կանցնի մարտի 4-ին»,- ասված է հայտարարության մեջ։ Ռոսկոսմոսը ցուցադրել է նաև դրա թռիչքի անիմացիան։

«Ռոսկոսմոս»-ի փոխանցմամբ՝ անիմացիան պատրաստվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մ.Վ.Կելդիշի կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի աշխատակիցների կողմից Ալթայում գտնվող աստղադիտակի շնորհիվ։

Երկնային մարմնի առավելագույն մոտեցումը մեր մոլորակին, սակայն, կլինի 4,8 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, ինչը բացառում է բախման հնարավորությունը։ Այս հեռավորությունը գերազանցում է 10 հեռավորությունը Երկրի և Լուսնի միջև։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ