Բելառուսիայում գործում է մահապատիժ այն անձանց դեմ, ովքեր փորձում են դուրս գալ նախագահ Լուկաշենկոյի դեմ

Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բելառուսիայում գործում է մահապատիժ ու դա կիրառվում է բացառապես այն անձանց դեմ, ովքեր փորձում են դուրս գալ նախագահ Լուկաշենկոյի դեմ։ Բելառուս ընկերներս փաստում են, որ Լուկաշենկոն այդ մահապատժի շնորհիվ է պահում իր պաշտոնը, դրա հետ զուգահեռ աճում է վախի մթնոլորտը, ոչ ոք չի փորձում ընդդիմանալ Լուկաշենկոյին։

Ու նման երկրի ԱԳ նախարարությունը խոսում է ժողովրդավարության մասին։ ՀԱՊԿ-ում, եթե անցնի Լուկաշենկոյի ասածը ուրեմն մենք այդ կառույցում գործ չունենք այլևս։

Փաշինյանը չպետքա կորցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, քանի որ այդ կերպ նա կորցնում է այդ կառույցում իր ձայնի իրավունքը և ենթարկվում է դիկտատորների քմահաճույքներին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ