Մոր մահից հետո կարողության բաժանման հարցով փեսայի հետ անվերջ բանակցությունները, հրատարակչության հետ կապված գործերը, պարտքերը և, ամենակարևորը, կնոջ՝ դիտավորյալ ակնհայտ դարձած սիրահետումը գվարդիական սպա Դանտեսի կողմից, որն արդեն բամբասանքների առիթ էր դարձել բարձրաշխարհիկ հասարակության շրջանակներում, 1836 թվականի աշնանը Պուշկինի ընկճված վիճակի պատճառը դարձան։
Նոյեմբերի 3-ին նրա ընկերներնանանուն գրություններ ստացան՝ Նատալյա Նիկոլաևնայի հասցեին ուղղված վիրավորական ակնարկներով։ Պուշկինը, հաջորդ օրն իմանալով այդ նամակների մասին, համոզված էր, որ դա Դանտեսի և նրա հոգեհոր՝ Գեկերնի ձեռքի գործն է։
Նոյեմբերի 4-ի երեկոյան նա Դանտեսին մարտահրավեր նետեց։ Գեկերնը, Պուշկինի հետ երկու հանդիպումից հետո, կարողացավ երկու շաբաթով հետաձգել մենամարտը։
Բանաստեղծի ընկերների, և, ամենից առաջ Ժուկովսկու և Նատալյա Նիկոլաևնայի մորաքրոջ՝ Եկատերինա Զագրյաժսկայայի ջանքերի շնորհիվ, մենամարտը կանխվեց։
Նոյեմբերի 17-ին Դանտեսն առաջարկություն արեց Նատալյա Նիկոլաևնայի քրոջը՝ Եկատերինա Գոնչարովային։