Քարերի վրա հայտնված կետադելֆինը աղիողորմ ձայներ էր հանում, երբ վայրկյաններ անց տեղի ունեցավ անսպասելին

Կետադելֆինները  միշտ առանձնահատուկ տեղ են զբաղեցրել կենդանիների սիրահարների սրտերում: Նրանք հրաշալի, չափազանց խելացի են եւ կարող են համակարգել միասնական որս, շփվել միմյանց հետ: Նրանք սննդի շղթայի գագաթում են եւ օգտագործում են ցանկացած միջոց, որը անհրաժեշտ է թիրախին ոսալու համար:

Արու կետադելֆինի երկարությունը հասնում է 10 մ, իսկ քաշը՝ 8 տ։ Կետադելֆինի մեջքին կա 160-170 սմ-ոց գերանդիաձև լողակ, որն օգնում է նրան հեշտությամբ ճեղքել ջուրը և արագ շարժվել։

Չուկչիները մինչև վերջերս սարսափով էին նայում Կետադելֆինի մեջքի գերանդիաձև լողակին, կարծելով որ այն կարող է կպնել մակույկի հատակին և դանակի պես կտրել այն, մինչդեռ այդ լողակը չունի ոսկոր։

Կետադելֆինի լողաթիակներն օժտված են հետաքրքիր առանձնահատկությամբ։ Նրանք հարուստ են արյունատար անոթներով և կատարում են ջերմակարգավորիչ դեր։

Տեղաշարժի ընթացքում արյունատար անոթների լուսածերպը կարող է մեծանալ կամ փոքրանալ, որի պատճառով լողաթիակները կարող են փափկել կամ կարծրանալ։ Արագ ընթացքի դեպքում արյան հոսքը մեծ է, այդ իսկ պատճառով լողաթիակներն ավելի են կարծրանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ